News
Job Vacancy Announcement
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում կազմակերպության Վայոց ձորի մարզային գրասենյակի համակարգողի պաշտոնում աշխատելու համար:
Պահանջներն են.
- բարձրագույն կրթություն ունենալը,
- որպես ուսուցիչ, աշակերտ կամ կամավոր կազմակերպության ծրագրերում ընդգրկված լինելը,
- MS Office(Word, Excel, PowerPoint) ծրագրային փաթեթի իմացությունը,
- անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- գերազանց միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման հմտությունները,
- կազմակերպչական և թիմային աշխատանքի կարողությունը:
Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել jaanahit@yahoo. com էլ. հասցեին մինչև ս.թ. մարտի 5-ը: